ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆՎԱՆ N2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Posted by: | Posted on: Հունվարի 23, 2017

Արարատի մարզի առաջադեմ դպրոցներից է Արարատ քաղաքի Պարույր Սեւակի անվան թիվ 2 հիմնական  դպրոցը, որի սաները աչքի են ընկնում ուսման բարձր առաջադիմությամբ, կարգա-պահությամբ: Մեր դպրոցը կառուցվել և շահագործման է հանձնվել 1958 թվականին, որը առաջին դպրոցական կառույցն էր Արարատ քաղաքում:1967 թվականից դպրոցը Արարատ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցն էր: 1997թ.-ին դպրոցի նախկին սան՝ քանդակագործ Իվան րիգորյանը, դպրոցին նվիրեց հայ մեծանուն բանաստեղծ՝ Պարույր Սևակի կիսանդրին:1997թ.-ի հունիսի 17-ին, մեծ բանաստեղծի մահվան հիշատակի օրը, դպրոցի բակում տեղադրվեց նրա կիսանդրին:Իսկ 1997թ.-ի սեպտեմբերի 27-ին դպրոցն անվանակոչվեց Պարույր Սևակի անունով: